ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Փայլասարում ստեղծված իրավիճակի մասին (video)
2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներին մասնակցելու նպատակով խորհրդարանում գտնվող ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանին լրագրողներն այսօր մի շարք հարցեր ուղղեցին Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ։
ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց դրանցից երկուսին միայն։ Վստահեցրեց, որ Փայալասարում ամեն ինչ նորմալ է․
«Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»։
