«Խնդրում ենք, պարո՛ն քաղաքապետ, ձեր նստատեղը». ընտրվեց Գյումրու քաղաքապետ (video)
Հաշվիչ հանձնաժողովի անդամը հրապարակեց Գյումրի համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքները, ըստ որի առաջադրված միակ թեկնածուն «Բալասանյան դաշինք»-ը ներկայացնող Վարդգես Սամսոնյանն էր:
Բաց քվեարկության արդյունքում Սամսոնյանն ընտրվեց քաղաքապետ:
«Խնդրում ենք, պարո՛ն քաղաքապետ, ձեր նստատեղը»,- ասաց հանձնաժողովի անդամը՝ ցույց տալով աթոռը:
