Գալիք սերունդին փոխանցելու ենք մեր սխրագործությունների օրինակները․ Կապիտան Սարգիս ՍտեփանյանՆ
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կառույց-հուշարձանի վրա 1717-րդ խաչը դնելուց հետո ասաց մերօրյա հերոս մայոր Սարգիս Ստեփանյանը իր խոսքում ասաց. Հարգելի պարոնայք, հերոսածին մայրեր եւ ծնողներ, նախ առաջինը ողջունում եմ բոլորիդ, ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել, մեզ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ քրիստոնեությունը խորհրդանշող 1717-րդ խաչի տեղադրման արարողությանը։ Շնորհակալություն եմ հայտնում հ հայ զինվորներին իրենց սխրանքների համար․ «Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին, այն տղաներին, ովքեր հերոսացան մեր անվտանգության համար։ Ես ինքս վիրավորվել եմ մարտական առաջադրանք կատարելիս եւ կորցրել եմ երկու ոտքերս եււ աջ ձեռքս, հիմա պրոթեզներով եմ կանգնած այս սուրբ հողի վրա եւ մասնակցում եմ այս սուրբ միջոցառմանը։ Բայց հավատացեք, շատ ամուր եմ կանգնած եւ մեծ հավատքով։ Խոստանում եմ մեր բոլոր յոթ խաչքավորների անունից, որ մեր գալիք սերունդին փոխանցելու ենք մեր սխրագործությունների օրինակները»։
