«Սասնա Ծռերի» գործով փաստաբաններին թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամների գործով առաջին նիստը։ Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ դրսում փաստաբաններ կան որոնք չեն կարող մտնել նիստերի դահլիճ: Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Ինեսսա Պետրոսյանը և Մոնիկա Մարգարյանը հրաժարվել են կատարել դատական կարգադրիչների պահանջները՝ չեն բացել պայուսակները և չեն կարողացել մուտք գործել դատարանի շենք։ Դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի փաստաբանները կարողանան ներս մտնել։ Քիչ առաջ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կրկին փորձեց մուտք գործել դատարան, բայց այս անգամ ևս փորձը ձախողվեց․ նա չբացեց իր պայուսակը, որպեսզի կարգադրիչները զննեն այն, նա նշում էր, որ պայուսակում առկա մետաղական զանգվածն իր ակնոցն ու բանալիներն են։
