Շնորհավոր Նիկոլ, Անկարան Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ Հայաստանի հարցեր է քննարկում

Միացյալ Նահանգների և Թուրքիայի առաջնորդները երեկ անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Սպիտակ տունը հայտնում է` Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը երկու երկրների նախագահները ի թիվս այլ հարցերի խոսել են նաև Աֆղանստանում հումանիտար իրավիճակի, Լիբիայում ընտրությունների, Միջերկրական ծովում տիրող իրավիճակի մասին։

ԱՄՆ նախագահը կրկին մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու կապակցությամբ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի առաջարկին, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է համապատասխան ընթացակարգեր կատարի։

Պաշտոնական Անկարան էլ նշում է, թե «հանդիպումն անցել է շատ դրական մթնոլորտում», և երկու առաջնորդները համաձայնել են միասնական մեխանիզմ ստեղծել՝ լարված հարաբերությունները բարելավելու համար»։ «Մենք պատրաստվում ենք լավ երկխոսություն ծավալել»,- հայտարարել էր Բայդենը ավելի քան մեկ ժամ շարունակված հանդիպումից առաջ։ ԱՄՆ նախագահը չէր պատասխանել հարցին՝ արդյոք Թուրքիան չափից ավելի չէ սերտացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան ռազմավարական կապերը սկսեցին սրվել 2017-ից, երբ Անկարան հայտարարեց, թե պատրաստվում է ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնել։ Չնայած Վաշինգտոնի հորդորներին ու պատժամիջոցներին՝ Էրդողանը Պուտինի հետ այդ գործարքից չի հրաժարվում։

Իրենց հերթին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն էլ քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները: Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։

Նկատենք, որ թեև Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձևաչափ ստեղծելու Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնության՝ «3+3» հարթակի մասին խոսվում է շուրջ մեկ տարի, սակայն, մինչ այս պահը հստակ չէ՝ ինչ տեսք է այն ունենալու․ կազմակերպություն, թե զուտ հարթակ հարցերը քննարկելու համար, արդյոք այստեղ կայացվելու են որոշումներ և եթե այո, ում կողմից և ինչ ձևաչափով։

Այսպես, Հայաստան-Ադրբեջան հարցը՝ Անկարան արդեն քննարկում է Վաշինգտոնի հետ: Այսինքն, Էրդողանի օրակարգում Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ բանակցություններում Հարավայի Կովկասը դարձել է թեմա, ու դա քննարկում է Անկարան:

Այսպես, Փաշինյանի վարած «փայլուն» արտաքին քաղաքականության հարցում Հայաստանին առնչվող թեմաները, «3+3» տարածաշրջանային մեխանիզմները» մեր փոխարեն քննարկում են գերտերությունների հետ:

Ինչու պաշտոնական Երևանին չի հաջողվել գոնե ռուս-թուրքական օրակարգից Անկարայի դերը գոնե նվազեցնել: Առհասարակ, այս հարցով որևէ քայլ պաշտոնական Երևանը ձեռնարկե՞լ է 44-օրյա պատերազմից հետո այն առումով, որ Անկարան 44-օրյա պատերազմի պատասխանատու է, հետևաբար իրավունք չունի ներգրավել Հայաստան-Ադրբեջան սահմանային հարցերում և տարածաշրջանային նախաձեռնություններում, որպեսզի Հայաստանին պահանջներ ներկայացնելու հնարավորություններ չունենա:

Մինչդեռ արվեց հակառակը՝ Թուրքիան Ադրբեջանի թիկունքին կանգնեց պատերազմում, հետո ռուսների համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծեցին, ու արդյունքում Անկարան ներգրավեց Ռուսաստանի հետ բանակցություններում Հայաստան-Ադրբեջան խնդիրներով որպես գործող բանակցող:

Ու այս ամենին գումարած էլ հիմա Էրդողանն արդեն Բայդենի հետ է քննարկում Հարավային Կովկասի «դիվանագիտական ջանքերը»...

Իսկ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերն առհասարակ ինչ-որ մեկի հետ քննարկում է՝ թուրքական գործոնը նվազեցնելու ուղղությամբ... Թե՞ ամեն ինչ տեղավորվում է Փաշինյանի կառավարության պատկերացրած քաղաքական գծի մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5193 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am