Կատարի վերջնագիրը երկարացվել է
Vesti.ru-ն փոխանցում է,որ Կատարի վերջնագիրը երկարացվել է. Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան ևս 48 ժամ են տվել երկրին իրենց պահանջները կատարելու համարղ: Դոհային հավելյալ ժամանակ տալու համար դիմել է Քուվեյթը, որը որպես միջնորդ է հանդես գալիս այդ պետությունների միջև: Արաբական երկրները Կատարի հետ դադարեցրել էին դիվանագիտական կապերը, ինչից հետո առաջ էին քաշել մի շարք պահանջներ:
