Բանանին չմոտենաք,«կկծի»
Տարիներ շարունակ Միհրան Պողոսյանը վերահսկում էր Հայաստանում բանանի շուկան, և նրա «օգնությամբ» այս միրգը համարվում էր տարաշխարհիկ պտուղ,: Վարչապետ Կարեն Կարապետյանի և հետագայում նաև ՊԵԿ նարանշանակ նախագահ Վարդան Հարությունյանի առաջին գործը, որ փորձեցին անել պաշտոնավարումից հետո, մենաշնորհների վերացման ուղղությամբ աշխատանքներն էին: Խոսքն առաջին հերթին բանանի մենաշնորհի մասին է, որը Միհրան Պողոսյանի կամ ԴԱՀԿ Միհրանի «Քեթրին» գրուպի մենաշնորհն էր: Սակայն վարչապետի և ՊԵԿ նախագահի աշխատանքն արդպես էլ արդյունքներ չտվեց: Հետագայում մի շարք ընկերություններ փորձեցին բանան ներկրել,սակայն Միհրան Պողոսյանն ամեն ինչ անում է բանանի ներկրման մենաշնորհը պահելու համար: Նա է շուկայում գին թելադրում,մերթընդմերթ փոփոխում է բանանի գինը,սպառնում ներկրողներին:
