Պավլիկ Մանուկյանի որդին մեծ դժվարությամբ մտավ դատարան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին արտագնա նիստը: Դատարան բերվեցին Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամը, նա մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում, Սերգեյ Կյուրեղյանը, Դեդը, Արամ Հակոբյանը և այլք: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամը, մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում: «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպաններից մի քանիսը կրկին չկարողացան մտնել դատարանի դահլիճ՝ «զննության» պատճառով:
