Չելյաբինսկի մարզի լճում նավակի շրջվելու հետևանքնով կա 6 զոհ
TASS-ի փոխանցմամբ՝ տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հայտնել են,որ Չելյաբինսկի մարզի լճում նավակ է շրջվել. վեց մարդ մահացել է: «Մեր տվյալներով՝ վեց խեղդվածներին և մեկ հոգու տակավին փնտրում են:Մակույկում եղել է 9 մարդ, այդ թվում՝ երկուսից մինչև 15 տարեկան վեց երեխաներ: Օգնության է շտապել ափին գտնվող երկու մարդ: Նրանցից մեկը զոհվել է: Մյուսի ճակատագիրը մնում է անհայտ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ երկու երեխաների մարմինները հայտնաբերել են Վերխնի Տոգուզակ գետում: «Որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբարվել են երկու երեխաների մարմիները: Այսպիսով, զոհվածների թիվը կազմում է վեց, մեկ չափահասի ճակատագիրը մնում է անհայտ»,- եզրափակել է աղբյուրը:
