Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր. ՊԲ
Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 60 ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
