Անոմալ շոգն Արևելյան Եվրոպայում.կան զոհեր
Բուլղարիայում օդի ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի:Սոֆիայում շոգը 5 մարդու կյանք է խլել։ Իշխանությունները հայտարարել են եղանակային վտանգավորության կրիտիկական մակարդակ։ 180 անձիք դիմել են բուժօգնության։ Ռումինիայում օդի ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի, սակայն այնտեղ զոհեր չեն գրանցվել։ 19 հարավային և արևելյան շրջանում, այդ թվում մայրաքաղաք Բուխարեստում, վտանգի առավելագույն` կարմիր աստիճան է սահմանվել:
