Բունտը մոտ է. Փաշինյանի խորամանկ որոշումը կլիցքաթափի՞

Այս կառավարության, իշխող քաղաքական այս ուժի բերած ավերները անչափելի են։ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում վերջին երեք տարիներին մենք կորցրել ենք ոչ միայն Ղարաբաղի պետականությունը, տարածքների զգալի մասը, ստացել ենք հազարավոր վիրավորներ, սպանվածներ, տասնյակ հազարավոր ընչազուրկներ։ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը զգալիորեն նվազել է: Նա այլեւս ոչ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, ոչ էլ սեփական անվտանգության երաշխավորը: Այլեւ զրկվել ենք մարդավարի ապրելու իրավունքից:
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է տարեկան միջինը 1 մլրդ դոլարով։
Այս տարի մենք կանցնենք 9 միլիարդ դոլարի շեմը, իսկ հաջորդ տարի՝ 10 միլիարդ դոլարի շեմը։ Սա, ի դեպ, կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 63.4 տոկոսը, ինչը շատ վտանգավոր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախկինում ստացված վարկերի համար կառավարությունը վճարում է նոր վարկերով:

Հիմա թմբկահարում են, թե որոշել են հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն կենսաթոշակը եւ նպաստները՝ 26.500 դրամը դառնալու է 28.600 դրամ։ Տարբերությունը՝ 2.100 դրամ։ Նաեւ մի քանի սոցիալական փոքր ենթախմբերի եկամուտն է մոտ այդքան ավելանալու։ Սա այն պարագայում, երբ ուժային կառույցները վերջին տարիներին դարձել են խոշոր հարկատու, քանզի շեշտակիորեն ավելացել է աշխատակիցների աշխատավարձերը, հետեւաբար՝ հարկերը, երբ ընդամենը ամիսներ առաջ խորհրդարանական ուսապարկերը իրենց պատգամավորական գումարը, կամ իրենց խոսքով ասած՝ ձեռքի փողը ավելացրեցին 200 հազար դրամով:
Սա այն պարագայում, երբ տարեկան գնաճը 10 տոկոսից պակաս չէ, սննդամթերքը թանկացել է 16 տոկոսով, բանջարեղենը 64 տոկոսով, ձուն՝ 27, ձուկը՝ 31, խոզի միսը՝ 40 տոկոսով։
480.000 թոշակառուներից միայն 19.200 մարդու թոշակն է բարձրանալու 2.100 դրամով։
Ակնհայտորեն մեր թոշակառուները, սոցիալապես անապահով մյուս խավերը եկող տարի ավելի վատ են ապրելու։ Աճելու է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը։
Սա է մեր քաղաքացիներին այս իշխանության խոստացած ապագան եւ երկրում տիրող վիճակը լավագույնս արտահայտում է պաշտոնական վիճակագրությունը՝
վերջին ինը ամիսներին մոտ 100.000 մարդ երկրից մեկնել ու չի վերադարձել։ Փոխարենը իշխանությունը պարգեւավճարները շարունակում են ստանալ, իրենց եկամուտներն աճում են։
Ոստիկանության ընդամենը մեկ բաժնին բյուջեով հատկացված սպասարկման վճարը մեկ միլիարդով ավել է, քան նախորդ տարիների ողջ կառույցին հատկացված գումարը: Փաշինյանը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, ընդամենը մի քանի հազար մարդու բարեկեցությունն ապահովելով պահում է իր իշխանությունը եւ ժողովրդին էլ կերակրում իր մանիպուլացիաներով, թե ամեն ինչ ժողովրդի համար է արվում: Եւ, ահա, այսպիսի ժամանակներում պատահական չէր, որ կառավարությունը Ամանրյա արձակուրդները կրճատեց եւ Նոր Տարին կնշենք ընդամենը երկու օր, հունվարի 2-ից կլինի աշխատանքային: Սրանք հասկանում են, որ ծայրաստիճան աղքատության այս մթնոլորտում տոնական օրերը չկրճատելը կարող է սոցիալական բունտ առաջացնել: Մարդիկ չեն կարողանալու ամեն տարվա պես ճոխ սեղաններ բացել համատարած այս աղքատության մեջ եւ այս տարվա Նոր Տարին տերպետրոսյանական ժամանակների նոստալիգիկ հիշողություններ է արթնացնելու, երբ պետության ղեկավարը էկրաններից էր խոսքում աղքատիկ սեղանների մասին: Մեզ մնում է միանալ պատգամավորներից մեկի մաղթանք-առաջարկին եւ դիմել նիկոլապաշտ հանրությանը՝ 52 տոկոս թանկացած սոխ կերեք ու լաց եղեք ձեր իշխանության վրա:

Անի Սահակյան

դիտվել է 9207 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am