Նրանց ապագան խոպան գնալն է

Ռուսաստանի պետական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանը 2021 թվականին միգրանտների ներհոսքի առումով առաջատար երկրների եռյակում է։ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 20 հազար միգրանտ, որոնք այդ երկիր են գնացել հիմնականում աշխատելու նպատակով։ Այս ընթացքում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 281 մլն դոլար գումար։

Ռուսաստան գնացող աշխատանքային միգրանտների առումով առաջատարը Տաջիկստանն է, որտեղից այս տարի ՌԴ է մեկնել 38 հազար միգրանտ։ Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղից Ռուսաստան է մեկնել 26 հազար միգրանտ։ Սակայն եթե Ռուսաստան մեկնող միգրանտների թիվը գնահատելու լինենք ըստ տվյալ երկրի բնակչության թվի, ապա տոկոսային հարաբերությամբ Հայաստանը կարող է դառնալ բացարձակ առաջատար։

Չնայած այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է Հայաստանում օրեցօր աճող աշխատատեղերի աննախադեպ թվի մասին, Հայասատանի քաղաքացիները, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում են աշխատանք փնտրել Ռուսաստանում։ Օրինակ՝ 2021 թվականի հուլիսին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ գրանցված վարձատրվող աշխատատեղերի ռեկորդ ենք սահմանել։ Այդ թիվը հուլիսին, ըստ Նիկոլ Փաշինյանի, հասել է 643 000–ի, որը աննախադեպ բարձր ցուցանիշ է։ <<Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 000-ով ավել է 2020 թվականի, 38000-ով՝ 2019 թվականի, 80 000-ով՝ 2018 թվականի ցուցանիշներից>>,- այն ժամանակ հայտարարեց վարչապետը։

Նա նաև բազմիցս հրապարակավ պնդել է, թե Հայաստանում կան ազատ աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ։ Իրականում, սակայն, հարկային վարչարարության շնորհիվ հնարավոր է եղել նախկինում գոյություն ունեցող չգրանցված աշխատատեղերը դարձնել գրանցված և կուրծք ծեծել աննախադեպ թվով աշխատատեղերի մասին։ Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ խոպանչիների թիվը բացարձակ չի նվազել․ մարդիկ շարունակում են օրվա հացի համար լքել երկիրը, հեռանալ ընտանիքից։ Ռուսաստան մեկնող խոպանչիների համար ևս կա ապագա, և դա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սեզոնային աշխատանքն է, որն ի վերջո ավարտվում է ընտանիքով երկիրը լքելուն։

Վերադառնալով միգրանտների թեմային․ 2021 թվականի արդյունքներով՝ ՌԴ-ում միգրանտների աճը կարող է ռեկորդային լինել վերջին 25 տարվա ընթացքում ՝ հասնելով 398 հազարի։ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների ամենամեծ թիվը գրանցվել է 1996 թվականին, երբ միգրանտների թիվը հատել է 400 հազար մարդու սահմանը։


Հայկ Դավթյան

դիտվել է 1905 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am