Գարեգին Երկրորդն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ուխտավորներին
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել ուխտավորներին` ուրախությամբ հաստատելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կոգեշնչի ու կզորացնի նրանց և կներշնչի հայրենիքի հանդեպ հարգանքով ու սիրով կրթել ու դաստիարակել նոր սերունդներին, պահպանել և պաշտպանել այդ ոգին նրանց մեջ:
