Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիում. շուկան բոցերի մեջ է
Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի «Էլիավա» շուկայի տարածքում, որտեղ գտնվում են շինանյութեր, այլ ապրանքներ վաճառող հարյուրավոր օբյեկտներ, տեղի է ունեցել հրդեհ,որը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ: Ներկայումս բռնկման օջախն արդեն տեղափակված է: Բռնկման օջախը գտնվում է ծայրամասում՝ առևտրական կենտրոնի տարածքում, որտեղ գտնվում են ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների վաճառքի չորս խանութներ, ինչպես նաև բոքսեր, որտեղ վաճառվում են բանեցված դողածածկաններ: Թեև կրակը չի կարողացել տարածվել շուկայի մնացած տարածքում, այն հասցրել է լուրջ վնաս հասցնել: Հրդեհի հետևանքով տուժել է առևտրական օբյեկտի ավելի քան 400 քառակուսի մետր մակերես: Ներկայումս արդեն ընթանում է հետաքննություն, որը պետք է պարզի արտակարգ պատահարի պատճառները՝ հաղորդել Է «Սպուտնիկ» գործակալությունը:
