Երկու դիկտատորներին սաստող չկա, միայն ճառեր՝ «0» ազդեցությամբ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան կխորհրդակցի Ադրբեջանի հետ, երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ի հետ զրույցում: «Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ: Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ Հայաստանից էլ դրական ազդակներ են եկել: Մենք մեր հերթին հայտարարել ենք, որ Հայաստանի դրական քայլերին պատասխան կտանք, իսկ թե ինչ քայլեր մենք Ադրբեջանի հետ կձեռնարկենք, դա նույնպես քննարկում ենք»,- ասել է Չավուշօղլուն: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության համաձայնագիր կնքել, բայց Հայաստանում այդ հարցով «որևէ դրական շրջադարձ տեղի չի ունեցել»: «Այնուամենայնիվ, բոլորը պետք է հասկանան, և Հայաստանում էլ դա սկսել են հասկանալ, որ այն որոշումները, որ մենք կընդունենք, այն քայլերը, որ կձեռնարկենք, կանենք Ադրբեջանի հետ համատեղ»,- ասել է Չավուշօղլուն:
Այսինքն, Անկարան շարունակում է ոչ միայն պայմաններ թելադրել պաշտոնական Երևանին, այլև զգուշացնում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը դրանք մեկ փաթեթի մեջ են, ու կախված Հայաստանի քայլերից՝ Անկարան կորոշի՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի, թե ոչ:

Ու այսպես, Հայաստանը ստիպված է լինելու լսել Անկարայից նման պահանջներ, քանի դեռ չեն բավարարվել թուրք-ադրբեջանական զույգ իշխանությունների քմահաճությունները:

Ալիևն էլ իր հերթին շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին Թուրքիայում Հանրապետության օրվա կապակցությամբ: «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները, որոնք հիմնվում են այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են ընդհանուր պատմությունը և մեր ժողովուրդների ազգային-բարոյական արժեքները, մեր միասնականության և համերաշխության վառ արտահայտումն են: Այսօր մենք ականատես ենք լինում այդ հարաբերությունների պատմական շրջանի: Շուշիի հռչակագրում շարադրված ուղղությունների և նպատակների համաձայն՝ մեր դաշնակցային հարաբերությունները օր-օրի ընդլայնվում են և հարստանում նոր բովանդակությամբ»,- ասել է Ալիևը: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահի և ժողովրդի վճռական, անվերապահ քաղաքական և բարոյական աջակցությունը մեծ դերակատարություն է ունեցել «Ադրբեջանի՝ իր հողերի ազատագրման պայքարում»: «Թուրք-ադրբեջանական համերաշխությունը ևս մեկ անգամ ցույց տրվեց ողջ աշխարհին և մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցությունը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհին ցույց է տալիս, թե ինչ հավակնություններ ունեն, ինչպես են ցանկանում ազդեցություն մեծացնել Հարավային Կովկասում:

Չնայած ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտի, թե ինչպես էր Թուրքիան կանգնած Ադրբեջանի թիկունքին, ու այսօր էլ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններով են հանդես գալիս, որքան էլ քննադատական հոդվածներ հրապարակվեն Էրդողանի ու Ալիևի մասին, միևնույն է՝ երկու դիկտատորներին իրենց տեղը ցույց տվող չկա: Էրդողանին, մանավանդ, հակադրվում են, երբ տվյալ երկիրը ինչ-որ շահ ունի Անկարայի, ինչ-որ խնդիր ունի լուծելու...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1466 անգամ
Լրահոս
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 8 վագոն ցորեն, 10 վագոն քար Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am