Ինդոնեզիայում հրաբխի մոտ փրկարարական ուղղաթիռ է վթարվել/տեսանյութ/
Associated Press գործակալությունը հայտնում է,որ Ինդոնեզիայում գործող Սիլերի հրաբխի մոտ (Ճավա) փրկարարական ուղղաթիռ է կործանվել։ Ուղղաթիռը բախվել է Բուտակ լեռան ապառաժներին, զոհվել են 8 անձիք, ովքեր պետք է այդ գոտուց տարհանեին զբոսաշրջիկներին։ Երեկ հրաբուխը հանկարծակի ժայթքել էր այն պահին, երբ խառնարանի մոտ գտնվել էին 17 զբոսաշրջիկներ։ Նրանցից 10-ը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։
