Հայաստանի ազգային ժողովի պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման գործում հապաղել են, որպեսզի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամները իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: «Տեսեք ինչքան համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին: Ընդդիմադիր մեր գործընկերներից երեքը ստացել են այդ թույլտվությունը, չի ստացել պարոն Ղազինյանը, որը չի էլ ներկայացրել թույլտվության իր համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերի և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենալ: Այնպես որ մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ «դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք»: Մենք պատրաստ ենք սկսել, երևի մեկ շաբաթ էլ կսպասենք, պարոն Ղազինյանը, գուցե, կողմնորոշվի ինքը հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը