Ջրհեղեղներ Չինաստանի հարավում. զոհվել է 15 մարդ (Տեսանյութ)
RT-ը՝ հղում անելով The Straits Times-ին հայտնում է,որ Չինաստանի հարավում mի քանի օրում ջրհեղեղների հետևանքով մահացել է 15 մարդ, տասնյակ հազարավորները՝ տարհանվել են: Գուանսի շրջանում հորդառատ անձրևները խլել են 7 մարդու կյանք, 3-ն անհետ կորած է համարվում, իսկ 23 հազար բնակիչ տարհանվել է առավել անվտանգ վայրեր: Հարևան Հունանում մահացել է 8 մարդ, ավելի քան 500 հազարը՝ տարհանվել: Նահանգում ավերվել է նաև ավելի քան 6300 տուն:
