Արտակարգ դեպք Շիրակի մարզում. քննչական բաժինը պարզում է նորածին երեխայի մահվան հանգամանքները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնից շտապ բուժօգնության ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոց տեղափոխված նորածին երեխայի մահվան փաստով: Գ. Շամշյանի տռեղեկություններով՝ նշված փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվել, իսկ մահացած երեխայի մայրը Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Անի Աբրահամյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
