Բերդ կամ փախուստ. Փաշինյանը ստիպված է ընտրել

Չնայած Նիկոլ Փաշինյանը իրականությունն ու փաստերը գլխիվայր շուռ տալու, իրեն ցանկալի ձեւով ներկայացնելու, մարդկանց մոլորության մեջ գցելու, այլ կերպ ասած՝ մանիպուլացնելու մեծ վարպետ է, բայց իրավիճակն այնքան բարդ ու ճգնաժամային է, որ նրան այլեւս չի հաջողվում իր մեծ առաքելությունը պատվով կատարել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին նա մեղմ ասած բառակույտ էր արտաբերում ընդդիմադիր պատգամավորների դիպուկ հարցադրումներին ի պատասխան, իսկ Արթուր Ղազինյանը նրան պարզապես փաշինյանական լեզվով ու լեքսիկոնով ասած ծեփեց պատերին, փռեց ասֆալտին , նորմալ իրավական երկրում այս հարցուպատասխանը պետք է պետության ղեկավարին ձերբակալելու հիմք հանդիսանար, բայց նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգերը տեղավորել է իր գրպանում եւ ինքն է որոշում՝ որ կառույցն ինչպես անել, ապա հույս ամեն բան անհույս է:
«Ո՞ր սահմանն է ՀՀ-ն օգտագործում այս պահին՝ ֆիքսելու համար Հայաստանի պետական սահմանը»,- սա էր Արթուր Ղազինյանի հարցը Նիկոլ Փաշինյանին: Ամբիոնին մոտեցավ Փաշինյանը ու նորից հիշեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որը գրեթե մեկ տարի անընդմեջ Փաշինյանի բառապաշարում է եւ ընդդիմադիրների համար հիմնական զենք է պահում՝ ասելով, նրանց որոշմամբ է, որ Շուռնուխից սկսում է Ադրբեջանը:
«ՀՀ սահմանը չի փոխվել: Եվ ՀՀ-ն ելնում է այն նույն սահմանից, որ նկարագրված է 2010թ.-ի, այդ թվում՝ Ձեր քաղաքական ուժի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում, որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում, և Ադրբեջանը որտեղ է սկսվում: Մենք էսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչը չի նշանակում, թե 100%-անոց ճշգրիտ է»,- ասաց Փաշինյանը՝ մի քանի անգամ կրկնելով՝ «չի փոխվել ՀՀ տարածքը», զինված ուժերն էլ առաջնորդվում են այդ տրամաբանությամբ:
Ղազինյանի արձագանքը, որը լսեց Նիկոլ Փաշինյանը, հավանաբար այնքան էլ սպասելի չէր, մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը կառավարության ղեկավարի հնչեցրած պատասխանի հատկապես որոշ ձևակերպումների վրա հրավիրեց իրավապահների ուշադրությունը:
«Ես ցանկանում եմ, որպեսզի իրավապահ մարմինները ուշադրությամբ արձանագրեն այս վերջին հայտարարությունը, որովհետև առերևույթ առկա է «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում, ինչը հանգեցրել է Քրեական օրենսգրքի 300.2 հոդվածին՝ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ հոդվածի հատկանիշներով, որովհետև Վարչատարածքային բաժանման օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար: Պետական սահմանը սահմանվում է Պետական սահմանի մասին օրենքով սահմանված ընթացակարգով, իսկ եթե չկա ճշգրտված սահման որևէ հարևան պետության հետ, պետության տարածք է հանդիսանում այն տարածքը, որի վրա գտնվում են ՀՀ զինված ուժերը, գտնվում է Հայաստանի ինքնիշխան տիրապետման տակ: Ուստի ցանկացած զիջում հնարավոր է միայն միջազգային ընթացակարգով ստորագրված, պատշաճ կարգով վավերացված միջազգային պայմանագրի հիմքով: Որևէ այլ փոփոխություն՝ կա՛մ կլինի պատերազմ, կա՛մ այլ մեխանիզմ»,- ընթացքում ասաց պատգամավորը:


Պատգամավորի անակնկալ արձագանքին հետևեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը.«Հմմմ… հաջողություն եմ մաղթում Ձեզ»:
Իհարկե, նորից ենք կրկնում, որ չենք կարող հույս ունենալ, թե իրավապահներն այս երկխոսությունը կընդունեն հաղորդում հանցագործության մասին, քանզի 44-օրյա պատերազմը եւ դրանից հետո Փաշինյանի ու իր իշխանության պահվածքը ոտքից գլուխ հանցակազմ են պարունակում, բայց փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո այս մարդիկ կամ ստիպված են լինելու փախչել Հայաստանից, կամ իրենց կյանքն անցկացնել ճաղեր ետեւում:

Անի Սահակյան

դիտվել է 16771 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am