ԵՊՀ խորհրդի նոր կազմը հայտնի է․ շուտով ռեկտորի ընտրություն կլինի

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին։ ԵՊՀ խորհրդի  նոր կազմում ընդգրկված է 20 անդամ, որտեղ բուհի  հիմնադիրը, լիազոր մարմինը, պրոֆեսորադասախոսական և ուսանողության ներկայացուցիչներն ունեն 5-ական ներկայացուցիչ։ Նշենք, որ Կառավարության մի քանի ամիս առաջ կայացրած  որոշումներից մեկով բոլոր պետական բուհերը պետք է ունենան 20 հոգանոց կառավարման խորհուրդներ՝ վերը թվարկված կողմերի 25-ական տոկոս ներկայացվածությամբ։

Ընդ որում մայր բուհը արդեն ավելի քան 8 ամիս չուներ կառավարման խորհուրդ։ Նախկին խորհուրդը  Նիկոլ Փաշինյանի իշխանության համառ ջանքերի շնորհիվ այս տարվա գարնանը լուծարվեց, իսկ նորը տևական ժամանակ չէր հաջողվում ձևավորել։ Արդարադատության նախարարի հրամանով ձևավորվել էր 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ, որի կազմում ընդգրկված էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։  Ժամանակավոր խորհրդը սակայն ռեկտորի ընտրություն կատարել չէր կարող։ Այս ընթացքում մայր բուհի ռեկտորի ժ/պ նշանակվեց ՔՊ-ական նախկին պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։ Այժմ արդեն նոր խորհրդի կազմը հաստատված է և ԵՊՀ-ում կարող է հայտարարվել ռեկտորի ընտրություն։  

Նշենք նաև, որ կոնկրետ ԵՊՀ խորհուրդը նախկինում 32 անդամից էր կազմված։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը  վերահսկելի անձանցով 32 հոգանոց խորհուրդ ձևավորել չի կարողանում։ Ուստի ստիպված եղան մի քանի անգամ փոխել կարգը, որոնք սակայն հաջողություն չունեցան, քանի որ ՍԴ-ն դրանք կասեցրեց։ Ի վերջո, իշխանությունը գտավ քիչ թե շատ ողջամիտ լուծում՝ պահելով բոլոր կողմերի՝ հիմնադիր, լիազոր մարմին, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմեր, հավասար ներկայացվածության իրավունքը, ինչը, որպես սկզբունք ամրագրված էր նաև նախկին կարգավորումներով ։

Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը ևս ակսեցրել է բուհերի կառավարման խորհուրդներին վերաբերող դրույթի պատճառով։ Նոր օրենքով բուհերը պետք է ունենային 9 հոգանոց խորհուրդներ՝ 5+4 ձևաչափով։ Այսինքն՝ հիմնադիրն ու լիազոր մարմինը միասին պետք է ունենար 5, իսկ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերը՝ 4 ներկայացուցիչ։ Ըստ էության իրավական այս լուծումն իշխանությանն անհրաժեշտ էր բուհերում յուրային ռեկտորներ նշանակելու համար։ Սակայն Սահմանադրական դատարանի կասեցումից հետո Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը այդպես էլ չմատավ կյանք։ Այժմ օրենքի ընդունուման գործընթացը կառավարությունը պետք է սկսի նորից, այպես ասած զրոյական կետից՝ հընթացս նաև պարտադրված խմբագրելով բուհերի կառավարման խորհուրդների և ռեկտորների ընտրության վիճելի դրույթները։  Քանի դեռ  նոր օրենքը դեռ ընդունված չէ, բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 հոգանոց խորհուրդներ։ ԵՊՀ-ն առաջին ծիծեռնակն էր։ Առաջիկայում հերթով բոլոր բուհերում կհաստատվեն խորհրդի նոր կազմեր։ 

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ
Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական
Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Եղիշե Կիրակոսյան – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀայաստանիՀանր ապետության ներկայացուցիչ


Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հայկակ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մխիթար Հայրապետյան – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Արեգ Հովհաննիսյան – «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)


Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վարուժան Աթաբեկյան – Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր,
պրոֆեսոր
Մխիթար Գաբրիելյան – Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.
Նարինե Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան – Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս.
գիտ. թեկն, դոցենտ
Հայկ Քոչարյան – Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հասմիկ Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ
Խաչիկ Աբաջյան – Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող
Գոռ Օհանյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Դավիթ Ափոյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Դավիթ Առաքելյան – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ

Նաիրա Բաղդասարյան

 

դիտվել է 1426 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am