Փաշինյանը ծախել է հայրենիքը. Վարդանյանը «բռնացրեց»

Տարօրինակ ժամանակներում ենք ապրում, երբ ժողովրդավարության անվան տակ աննախադեպ ծավալներով սահմանափակվում է հենց նույն ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանը իր ողջ պաշտոնավարման ընթացքում փորձել է իրեն ներկայացնել որպես ժողովրդավարության և խոսքի ազատության ջատագով, մինչդեռ այսօր անգամ ընդդիմադիրների օբյեկտիվ հարցերին չի պատասխանում, կամ էլ մանիպուլացիաների է ենթարկում պարզ իրականությունը: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Աղվան Վարդանյանյանը ուշագրավ հարցադրում հնչեցրեց՝ նախ հիշեցնելով՝պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ ասված Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ, երկու անգամ եղել է Էրդողանի հետ, 7 անգամ կնոջ հետ, Շուշիում Մուղամի փառատոն են անցկացրել, Հադրութում մզկիթ հիմնել: Այնուհետև նա հիշեցրեց, որ այս իշխանության ղեկավարը 2020 հոկտեմբերի 21-ին հայտարարել է՝ առանց Արցախի չկա Հայաստան, ապա հավելեց. «Ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ Հայաստանի նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։
Հարց. ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանարպետություն, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հադրութն ու Շուշին բռնազավթված են»:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել են Արցախում, լինում են Արցախում, անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում»։
Աղվան Վարդանյանն արձագանեց. «Ականջ ունեցողների համար նորից եմ կարդում հարցս՝ ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ Հայաստանի նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։Ձեր պատասխանից բավարարված եմ, շնորհակալ եմ»։ 

Հոկտեմբերի 15-ին էլ ԱԺ նիստում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարց էր հնչեցրել Հայաստան-Թուրքիա փոխադարձ դրական ազդակների վերաբերյալ։
Առաջարկել էին հարցը գրավոր ուղարկել, եւ ահա, նա ստացել է պատասխանն ու հրապարակել.« «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ կան 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները։ Կա ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է սահմանել.

Ա) արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ եւ չեն կարող վերաբերվել որեւէ երրորդ կողմի։
Բնականաբար, խոսքը Ադրբեջանի մասին է։

Բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։

Գ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին իռչակագրի 11-րդ կետի պահանջներին։

Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Կրկնում եմ՝ սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։ Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմից գծերից նահանջ չի արձանագրվելու»։ Վարդանյանը ներկայացրել է նաեւ կառավարության պատասխանը. «Հարգելի պարոն Վարդանյան, Ի պատասխան սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետին ուղղված Ձեր գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնա­րարականը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հար­ցին։ Հիշեցնենք, որ նշված արձանագրությունների կնքման ընթացակարգը դադա­րեց­վել է 2018թ․ մարտի 1-ին` ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումներին, ապա տեղեկացնում ենք, որ այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում։»
Հետեւություններ.1.Նախ՝ ես հարց չեմ ուղղել վարչապետ ասվածին։ Ասել եմ՝ ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել։ Արտգործնախարարը այստեղ չէ, ով է երկրորդը՝ դուք որոշեք։ Դահլիճում երկրորդ չի եղել, քանի ասել են՝ գրավոր ուղարկեք։ Խուսափեցին բանավոր պատասխանել՝ ակնհայտորեն վախենալով թուրքերին որեւէ անզգույշ խոսքով նեղացնել։2.Գրավոր պատասխանում ինչ են ասում սրանք։ Ասում են՝ մեզ համար չկա Հայաստանի Հանրապետություն, չկա Սահմանադրական դատարան։ Ասում են՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, ՍԴ այդ որոշումը մեզ համար հիմք չէ, մեզ չի վերաբերում, այդ կարմիր գծերը հնացած են։ Ասել է՝ այստեղ էլ պատրաստ են զիջել ու զիջել։

3. Ցեղասպանության վերաբերյալ կառավարության ծրագրում այս է գրված՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Եզրակացություն. սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են։ Այդպիսի հիվանդները չեն բուժվում։ Մեռնում են»։
Եթե լակոնիկ ձեւակերպենք կառավարության պատասխանը, այն է՝ Փաշինյանի իշխանությունն ուրանում է ոչ միայն Արցախը, այլեւ ցեղասպանությունն ու պահանջատիրությունը:

Անի Սահակյան

դիտվել է 9612 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am