Նիկոլ Փաշինյանը որոշել է վեթինգը սկսել գաղութներից․ Կոշը կփակվի, ու՞ր կտանեն դատապարտյալներին

 

Կոշ և Հրազդան քրեակատարողական հիմնարկները փակվում են։ Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության վերջին նիստում։ «Կարծում եմ՝ շատ լավ ու սիմվոլիկ որոշում է, որ մենք վատ հեղինակություն ունեցող երկու քրեակատարողական հիմնարկներ ուղղակի փակում ենք»,- նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են։

Փակման արդյունքում, ըստ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կկրճատվի Քրեակատարողական հիմնարկներում աշխատող 280 մարդ, փոխարենը կխնայվի 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ։
Անդրեասյանը նաև հավատացրել է, թե այս կրճատումը ոչ թե փող խնայելու, այլ քրեակատարողական համակարգի հետագա բարելավման ու ռեֆորմների մի շատ կարևոր սկզբի մասին է։
« Մենք ունենք 12 քրեակատարողական հիմնարկներ, և եթե Կոշ ու Հրազդան ՔԿՀ-ների գործունեությունը դադարի, մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով և որոնց պայմանները, կառավարումը լավացնելով՝ մենք կկարողանանք հետագայում էլ ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ։ Նաև սա հնարավորություն կտա լուծել այդ համակարգում աշխատողների մի շարք կարևոր հարցեր։ Որպեսզի հիմնավոր թվա այդ կրճատումը մեր քաղաքացիներին, տեղեկացնեմ, որ մենք այսօր ունենք 5346 լրակազմ, այսինք՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները։ Բայց իրականում այն համալրված է 2113-ով։ Եվ գրեթե մեր բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ տեղերը դատարկ են։ Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին քրեական արդարադատության ոլորտում արված մի շարք բարեփոխումների և տքնաջան աշխատանքների։ Եվ այդ աշխատանքների արդյունքում, քանի որ մեր քրեական արդարադատությունը եղել է շատ մարդակենտրոն, մենք ունեցել ենք այսպիսի բեռնաթափում»,- կառավարության նիստում հայտարարել է Արդրադարադատության նախարարը և հավելել, թե տարիներ առաջ ՔԿՀ-ներում կար 4530 կալանավոր և դատապարտյալ։ Իսկ այսօր նրանց թիվը գրեթե կիսով չափ նվազել է։
Կոշ և Հրազդան ՔԿՀ-ները փակելու դեպքում 280 հաստիքի կրճատումը է կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ։ Նախարարին այս փաստը կարծես թե չի անհանգստացնում, քանի որ իշխանությունը որոշել է վեթինգ իրականացնելու նաև քրեակատարողական հիմնարկներում։ Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ կրճատվող 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ <<Եվ մենք այստեղ էլ ունենք խնդիր կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ բարեվարքության կասկածներ կան, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ արդեն պրոֆեսիոնալ գործող աշխատակիցների համար»,- նշել է նախարարը։

Ու՞ր կտանեն դատապարտյալներին


Երկամսյա ժամկետում կկրճատվեն նաև հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները և կհատկացվեն «Արմավիր» քրեակատարողական հիմնար¬կում տեղակայված ստորաբաժանմանը։
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը կիրականացվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեա¬կատարողա¬¬կան հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։
Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակում հետագայում նախատեսված է փակել նաև «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, որի արդյունքում Երևանի տարածքում կկառուցվի շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:
Այնուհետև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից կտեղափոխվի նախկին «էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կապահովի կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և կկառուցվի օդափոխության համակարգ:
Թե ինչը չի բավարարել Կառավարությանը հատկապես Կոշ և Հրազդան ՔԿ-ների դեպքում, թերևս քննարկման առանձին թեմա է։ Բայց որ արդարադատության վեթինգը Նիկոլ Փաշինյանը որոշել է սկսել գաղութներից, անշուշտ խորհրդանշական է։

Հայկ Դավթյան

դիտվել է 1286 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am