Ադրբեջանը հիմա հրճվում է, Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը․ Աղվան Վարդանյան (video)
Մենք իր հետ խոսելու բան չունենք, մենք մի նպատակ ունենք՝ այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես են արձագանքում Նիկոլ Փաշինյանի՝ նստել և խոսելու առաջարկին։
Նա հիշեցրեց, որ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում դարձյալ հարցապնդում է արել, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԳ նախարարը չեն այցելում Արցախ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո Իլհամ Ալիևն արդեն 15 անգամ այց է կատարել Արցախից բռնազավթած տարածքներ։
