1500 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է, 53 հղի կին թթվածնից կախյալ է. ԱՆ (video)
Այս պահին մոբիլիզացված են 27 ԲԿ-ներ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտների. Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրհեղ ծանր վիճակում գտնվող 307 եւ թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի:
