Թաթոյանը կարող է հավակնել վարչապետի աթոռին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: Նա նորից չի կարող առաջադրվել։ Ավելին՝ իշխանական կուլիսներում արդեն քննարկվում են Թաթոյանին փոխարինողների անունները՝ Դանիել Իոաննիսյան, Վահագն Հովակիմյան, Էդմոն Մարուքյան։ Սրան զուգահեռ, կուսակցություններն են միմյանց դեմ պայքար սկսել՝ Արման Թաթոյանին, պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, իրենց մոտ տանելու համար։ Գաղտնիք չէ, որ Թաթոյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունեցող գործիչն է եւ հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին:

Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մովսես Առաքելյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Թաթոյանի հետ բանակցություններ են սկսել։ «Մեր կուսակցության ղեկավար կազմը հայտնի է, կուսակցության ղեկավարը Մանե Թանդիլյանն է, մեր կուսակցությունում ով էլ ներգրավվում է, հանրությունը պատշաճ տեղեկանում է»,- չհերքեց Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ Արման Թաթոյանը, կարելի է ասել, միակ պաշտոնյան է, որն ինտենսիվ զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի, արցախցիների հարցերով, արտերկրի տարբեր կառույցներին է ներկայացնում զեկույցներ մեր գերիների, գրավված տարածքների մասին եւ, առհասարակ, իր վրա է վերցրել պետության ֆունկցիաները՝ դրսում մեր հարցերը բարձրացնելու եւ ադրբեջանական ապատեղեկատվությանը հակազդելու գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 961 անգամ
Լրահոս
Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am