Արարատ Միրզոյանը՝ Փաշինյան–Ալիեւ հանդիպման մասին (video)
Այս պահին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Միևնույն ժամանակ, և այս պահին և, ընդհանրապես, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ ու, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում», - ասաց նա:
