Ինչո՞ւ չեք հրապարակում 44–օրյա պատերազմում զոհվածների անունները. Գեղամ Նազարյանը՝ նախարարին (video)
350 օր է անցել նոյեմբերի 9-ից, մեր հերոս զոհված տղերքի անունները պաշտպանության նախարարությունը չի հրապարակել, նրանց հուղարկավորման վայրերը չի հրապարակել, ԱԺ-ում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
Նա հետաքրքրվեց, թե ինչու մինչ այս չեն հրապարակվել այդ տվյալները՝ հավելելով նաև, թե խոսքն այն տղաների մասին է, որոնք հուղարկավորված են և նրանց գտնվելու վայրը հարցականի տակ չէ։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է բոլոր իրենց տվյալներով», - պատասխանելով Գեղամ Նազարյանին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Արձագանքելով նրան՝ Գեղամ Նազարյանն ասաց, թե գիտի այդ կայքի տեղը։
