Ամեն ինչ անելու ենք, որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետեւում․ Ալեն Սիմոնյան (video)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներն ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի:
«Մենք բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանը նշեց, թե այսօր էլ վտանգներ տեսնում է: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն՝ նա ասաց, թե ինքը պաշտոնյա է ու իրավունք չունի որևիցե հայտարարություն անել, որը կարող է իր մեջ մեղադրանք պարունակել ու հետագայում կարող է ազդել իրավական պրոցեսների վրա:
