Հրապարակվել է «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի բանդայի դատավճիռը. Pastinfo

Ավարտվեց «օրենքով գող» Արմեն Հարությունյանի, նույն ինքը` Արմեն Կանեւսկոյի բանդայի մասնակիցների վերաբերյալ դատական գործի քննությունը: Կրասնոդարի երկրամասային դատարանի ատենակալները ապացուցված են համարել բոլոր ամբաստանյալների ՝ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի մեղքը: Նրանց մեղավոր են ճանաչել բանդիտիզմի, շորթման, սպանությունների և զենքի ապօրինի շրջանառության մեջ: Ազատազրկման ամենամեծ ժամկետը ստացել է Էռնեստ Լալաբեկովը, նրան դատապարտել են 21,5 տարվա ազատազրկման: Փոքր-ինչ քիչ ժամկետ է ստացել Օլեգ Վանչենկոն՝ 20 տարի գաղութում: Թորոսյանն ու Ժիգալկոն պրծել են համապատասխանաբար 10 և 9 տարվա ազատազրկմամբ: Ըստ ռուսաստանյան մամուլի, դատավճիռը կարող է բավականաչափ մեղմ համարվել համեմատած սկզբնապես մեղադրանքի կողմից միջնորդած ժամկետների հետ: Լալաբեկովի և Վանչենկոյի՝ որպես հանցագործությունների անմիջական մասնակիցների համար, մեղադրանքի կողմը խնդրել է ցմահ ազատազրկում, իսկ Թորոսյանի (ով օգնել է հանցակիցներին թաքցնել հանցագործությունների հետքերը) և Ժիգալկոյի համար (մասնակցել է Սերգեյ Խաչատուրյանի սպանությանը)՝ 13 և 11 տարի: Արմեն Կանևսկոյի բանդայի դատավարությունը սկսվել է հունվարին, չորս ամբաստանյալներին մեղադրել են 2007թ. դրվագով, երբ Կրասնոդար-Տեմրյուկ ճանապարհամերձ «Ույուտ» սրճարանում գնդակահարվել էին Նովոկուբանսկի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Եղիազարովը, ինչպես նաև նրա ծանոթներ Վլադիմիր Մոլլաևը և Արթուր Հովասափյանը: Հանցագործության պատճառ էր դարձել կրիմինալ «տանիքի» համար Արմեն Կանևսկոյին վճարելուց Եղիազարովի հրաժարվելը: Երկու շաբաթ անց բանդիտները սպանել էին սրճարանի սեփականատեր Սերգեյ Խաչատուրյանին, զգուշանալով, որ նա իրենց կհանձնի քննությանը: Գործի քննությամբ զբաղվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը, որը պարզել է 2015թ. հանցագործությունների մասնակիցներին: Երեք զոհվածի մարմինները մինչ օրս չեն հայտնաբերվել. քննությունը կարծում է, որ մարմինները թաղվել են ճանապարհից ոչ հեռու գտնվող դաշտում, սակայն բանդիտները հրաժարվում են հայտնել, որտեղ են թաղել մարմինները: Սերգել Խաչատուրյանի դիակը հայտնաբերվել էր Կանևսկոյ ստանիցայում, Ալեքսանդր Ժիգալկոյին պատկանող արտադրամասի տարածքի ջրհորում: Բոլոր չորս ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել նաև բանդիտիզմի մեջ: Նախաքննության և դատաքննության ընթացքում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ նրանց պաշտպանները պնդել են, որ մեղադրական դատավճռի համար հանցագործություններին ամբաստանյալների առնչության ապացույցները բավարար չեն: Արդյո՞ք ամբաստանյալները կբողոքարկեն դատավճիռը՝ պաշտպանական կողմը չի հաղորդում: «Ինձ դատավճիռը չի բավարարում: Ես կբողոքեմ այնքան ժամանակ, մինչև որ բանդիտները չասեն, թե որտեղ են թաքցրել իմ որդու մարմինը»,- ասել է Ռոզա Հովասափյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Հովասափյանի մայրը: Մնացած զոհերի ազգականները հեռացել են դահլիճից առանց մեկնաբանությունների, իսկ պետական մեղադրող Սվետլանա Նեկոզը սահմանափակվել է հակիրճ հայտարարությամբ՝ մեղադրական դատավճիռը մենք օրինական ենք համարում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 467 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am