Անհետ կորել է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած շանսը

 Անցած տարվա ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է, մինչդեռ Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազում է։

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս, այն դեպքում, երբ հունվար-օգոստոս ամիսներին՝ 4,9 տոկոս էր, այսինքն՝ տնտեսական ակտիվությունը մեկ ամսվա կտրվածքով նվազել է 0,5 տոկոսով։ Այս փաստը մեկ անգամ ևս վկայում է, որ այս տարվա ցուցանիշներն իներցիոն բնույթ ունեն և կապված չեն կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ։ Պետք է նկատի ունենալ, որ 2020 թվականին Հայաստանում 7,4 տոկոս տնտեսական անկում է գրանցվել, որն ամենաբարձրն էր տարածաշրջանում։

Այսինքն՝ այս տարվա աճի ծավալով Հայաստանը չի կարող հասնել նույնիսկ մինչհամաճարակային տնտեսական մակարդակին։ Սա այն դեպքում, երբ տարածաշրջանի մյուս պետությունները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, գրեթե ամբողջությամբ վերականգնել են անցած տարվա համաճարակի պատճառով իրենց տնտեսությունների կրած վնասները։ Ամենավատ վիճակը գյուղատնտեսության ոլորտում է․ այստեղ անկումը 1,5 տոկոս է կազմել, որն էլ որպես գործոն ուղղակի ազդեցություն է թողել սննդամթերքի գների վրա։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ աշխատավարձերը, նպաստները և թոշակները մնացել են գրեթե նույնը։

Արդյունաբերության աճը ընդամենը 0,7 տոկոս է կազմում, որը շատ ցածր ցուցանիշ է և վկայում է ներդրումների բացակայության մասին։ Հայաստանում շարունակական անկում է գրանցվում է ծխախոտի արտադրության ոլորտում, որը տեղական արտադրության մեջ ավանդաբար զգալի մասնաբաժին ունեն։ Ծխախոտի արտադրության ծավալների անկումը կոնկրետ արտահայտություն է գտել վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում, որից պարզ է դառնում, որ տեղական խոշոր արտադրողների վճարած հարկերը նվազել են։ Գրանցված արդյունաբերության 0,7-տոկոսանոց աճը հիմնականում պայմանավորված է վերամշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտի աճով։

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ 0,9 տոկոսով նվազել են շինարարության, 1,3 տոկոսով էլ առևտրի ծավալները։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 17,2 տոկոս, որը, հունվար-օգոստոսի համեմատ, նվազել է 3,6 տոկոսով։ Մինչդեռ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ինչը նշանակում է, որ նվազագույնով վարձատրվողները անգամ կենասական առաջնային հարցերի և սննդի հարցը չեն կարողանալու լուծել։ Հետևաբար, երբ ներկայացվեն աղքատության նոր ցուցանիշներ, այստեղ անպայման աճ է լինելու։ Այսպիսով՝ անհետ կորել է Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հրաշքը, որ համավարակն իր հետ պետք է բերեր՝ ավերելով հինը և տալով նորի ստեղծման բացառիկ շանս։ Հետո արդեն համավարակին ավելացավ նաև պատերազմը՝ տնտեսության վրա թողնելով իրական կործանարար հետևանք, որի տակից մենք դեռ դուրս չենք եկել։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 2848 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am