Սա ի՞նչ խեղկատակություն է. Թագուհի Թովմասյանը դուրս եկավ փակ նիստից (video)
Խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում տեսնել, լսել այս խեղկատակությունը, լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա դուրս էր եկել սահմանային և անվտանգային հարցերի շուրջ ընդդիմության նախաձեռնած փակ քննարկումից, որտեղ որպես զեկուցողներ հանդես են գալիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
