«Զանգեզուրի միջանցքի բացման» պնդումից օրեր անց Էրդողանը կրկին Ադրբեջանում է

Ադրբեջան ժամանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու անցած տարվա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված առաջին օդանավակայանի բացման արարողությանը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը։ Երկու երկրների առաջնորդները նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների շուրջ։ Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդում։

Սա Թուրքիայի նախագահի արդեն երրորդ այցն է Ադրբեջան 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումը նախատեսված է Թուրքիայում նոյեմբերի 12-ին։

Էրդողանը Ֆիզուլի է այցելում արդեն երկրորդ անգամ։ Քաղաքը ադրբեջանական զինված ուժերը գրավել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին։ Ուղիղ մեկ տարի անց Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի շինարարության ավարտի մասին։ Ըստ այդ երկրի պաշտոնական աղբյուրների՝ միջազգային կարգավիճակ ստացած այդ օդանավակայանը ավելի վաղ հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։ Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, «միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը», որը «կարող է ընդունել աշխարհում այս պահին գոյություն ունեցող բոլոր տեսակի օդանավերը, բաց է միջազգային թռիչքների համար»։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Ալիևի հանձնարարությամբ առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաև Զանգիլանի և Լաչինի շրջաններում։
Ֆիզուլիից Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի ուղեկցությամբ կմեկնի Զանգիլան, որտեղ նախատեսված է «Խելացի ագրոպարկի» հիմնարկեքի արարողությունը։ Նախագիծն իրականացվում է Անկարայի աջակցությամբ, այս նորարարությամբ Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն ավտոմատացման շնորհիվ նվազագույնի հասցնել մարդուժը գյուղատնտեսական աշխատանքներում։

«Թուրան»-ի հետաքննությունը պարզել է , որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրված այդ նախագծերի ետևում կանգնած են կառավարության հետ կապ ունեցող խոշոր գործարարներ, իսկ ագրոպարկերի գլխավոր օպերատորն է Ալիևի դուստրերին պատկանող Pasha Holding-ը։

Ավելի վաղ, Աֆրիկայի երկրներից Թուրքիա վերադառնալիս, Էրդողանը ոչ միայն խոսել էր Ադրբեջան կատարելիք այցի մասին, այլ նաև հերթական անգամ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե Անկարան վճռական է տրամադրված այս հարցում։ «Մենք բոլոր այս հարցերը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ, այցի շրջանակներում կմասնակցենք Ֆիզուլիի օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կսկսենք նոր նախագծեր ագրարային ոլորտում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր վճռականությունն անփոփոխ է», - ասել էր Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն արդեն այցելել էր Ֆիզուլի՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ անցած տարվա դեկտեմբերին։ Սա Էրդողանի արդեն երրորդ այցն է լինելու Ադրբեջան 44-օրյա պատերազմից հետո․ անցած տարվա դեկտեմբերին նա մասնակցեց հաղթանակին նվիրված զորահանդեսին, երկրորդ այցն էլ մի քանի ամիս առաջ էր՝ հունիսին, որի շրջանակներում Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը»։ Բաքվի և Անկարայի գնահատմամբ, պատմական այս հռչակագիրն անդրադառնում է երկու երկրների միջև համագործակցության բոլոր ուղղություններին ներառյալ պաշտպանական ոլորտին։

Էրդողանն ու Ալիևը, բնականաբար, կքննարկեն Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը, սահմանազատումն ու սահմանագծումը և իհարկե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, հատկապես, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»։

Պաշտոնական Երևանը գրեթե ամեն օր հերքում է Բաքվի և Անկարայի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, թե հայկական կողմը չի քննարկում միջանցքի տրամաբանություն ունեցող և որևէ հարց։ Միջանցք տերմինն, ի դեպ, չի օգտագործում նաև պաշտոնական Մոսկվան։ Բայց ընդամենը մի քանի օր առաջ Էրդողանը պնդեց, թե Թուրքիան նախկինի պես վճռական է Զանգեզուրյան միջանցքը բացելու հարցում․ «Մենք նախկինի պես վճռական ենք տրամադրված Զանգեզուրյան միջանցքի բացման հարցում»։

Նկատենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ֆիզուլիի օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել: Հաղորդվում է, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան Ֆիզուլիի օդանավակայանի համար հատկացրել է հատուկ եռատառ տարբերանշան՝ FZL, ավելի վաղը օդանավակայանը հաստատվել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։ Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, «միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը», որը «կարող է ընդունել ցանկացած տիպի օդանավ», «բաց է միջազգային թռիչքների համար»։ Ֆիզուլիից բացի Ադրբեջանում վեց միջազգային օդանավակայան կա՝ Բաքվում, Գյանջայում, Նախիջևանում, Գաբալայում, Լյանքարանում, Զագաթալայում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1282 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am