Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում. Արթուր Սարգսյան (video)
Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Նա կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի իր լիազորությունները։
Արթուր Սարգսյանը լրագրողներին ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո Սյունիքին սպառնացող վտանգների մասին համայնքապետերի բարձրաձայնումներն են պատճառ դարձել, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ սկսվեն։
