ԳՇ պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ. կքննարկվի իրավիճակը շփման գծում (video)
ՀՀ ազգային ժողովի փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:
