Քրեական տարրերն ակտիվանում են

Նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները գործող իշխանությունների համար ստացել են կենացմահու նշանակություն:
Հոկտեմբերի 17-ի խայտառակ ֆիասկոյից հետո հասկանալով, որ, մեղմ ասած, այդքան էլ հեշտ չէ տեղերում հաղթանակ ապահովել, իշխանությունները մարզերում մոբիլիզացրել են իրենց հնարավոր ու անհնար բոլոր ուժերը՝ վարչականի լծակներից սկսած, վերջացրած քրեական տարրերով։ Քանզի նորմալ մարդիկ արդեն չեն էլ ցանկանում Փաշինյանի ու իր կուսակցության հետ համագործակցել, ընտրությունների ՔՊ-ական պատասխանատուների հույսը գողականներն ու քրեական ռեզերվն է, մի բան, որը նախկինում Նիկոլ Փաշինյանը դարձրել էր մատի փաթաթան եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը քննադատում էր հանցագործ տարրերին ընտրական գործընթացներին ներգրավվելու հարցում:
Օրինակ արդեն տեղեկություններ կան, որ Աբովյանի ՏԻՄ ընտրություններում իշխող Քաղպայմանագրի թեկնածուն Պավել Ցուգունյանն է, որը Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ։ Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել՝ նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Աբովյանում նա հայտնի է աղմկահարույց միջադեպերից, համարվում է Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուն: Մամուլում տեղեկություններ կան, որ իշխանականները փորձում են ճնշումներ գործադրել նաև Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի վրա, որպեսզի նա այս ընտրություններում չառաջադրվի, քանի որ ՔՊ-ականներն լուրջ մտահոգություններ ունեն, որ 2019-ի սցենարը կարող է նորից կրկնվել և Գևորգյանը կարող է կրկին հաղթել։
Սեւանից էլ լուրեր են հասնում, որ գողականներ Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրներն են բավականին ակտիվ, նրանք էլ են աշխատում իշխանության թեկնածուի հաղթանակի համար: Ի տարբերություն այլ համայնքների, Սեւանում ընդգծված ընդդիմադիրներ չկան, անձերի պայքար է, շահերի պայքար , հասկանալի է, որ գողականների ներկայությունն ընդդիմադիր պրոցեսներին շատերին հետ է պահել դրանցից:

Ինչպես նշեցինք ոչ բոլորն են ցանկանում իշխանության թեկնածուն դառնալ: Ստեփանավանում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է առաջնորդելու ցուցակը, մի մարդ, որն այդ պաշտոնում նշանակվեց պատերազմի ավարտից հաշված օրեր անց, երբ մեղմ ասած շունը Փաշինյանի ձեռքից պաշտոն չէր վերցնի:

Արարատում կոկորդիլոսների մեծ մասնագետ , Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է առաջադրվելու, Իջեւանում շուրջերկու տարի ձգեցին ընտրական պրոցեսը, որովհետեւ Փաշինյանի քավորը զրո վարկանիշ ունի իր հայրենի քաղաքում, ի վերջո, նրան մարզպետ նշանակեցին, որպեսզի վարչական ռեսուրսները չխնայի եւ իր ընկեր Արտակ Ճաղարյանին դարձնի հարազատ քաղաք Իջեւանի քաղաքապետ:
Արթիկում ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է։
Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի Հայկ Սարգսյանի` ԱԺ պատգամավորի, հարսանիքի քավորն է:

Անի Սահակյան
 

դիտվել է 3370 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am