Արտոնյալները՝ իշխանության սրտի օլիգարխն ու էլիտան

Հայաստանում վերջին օրերի կորոնավարակային մահերի սահմռկեցուցիչ թվերը հանգիստ չեն տալիս հանրությանը: Մի կողմից ահաբեկված մահերի նման բարձր ցուցանիշից, մյուս կողմից պատվաստվել-չպատվաստվելու դիլեման իսկական մղձավանջ են ստեղծել մեզանում: Եւ, ահա, այպիսի, իրավիճակում երեկ համացանցում է հայտնվում երկու լուսանկար, որոնք մեր իրականությունը դարձնում են կատարյալ քաոս ու բազմաթիվ հարցեր առաջանում:
Նախագահական նստավայրում, ի պատիվ Մտքերի հայկական գագաթնաժողովի մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել նախագահ Արմեն Սարգսյանի անունից։ Միջոցառմանը մասնակցում էին նաև կառավարության անդամները, նրանց թվում՝ առողջապահության նախարարը։ Եվ նրանցից ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը դիմակով չէր, այդ թվում՝ առոջղաահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն ամեն օր քարոզում է, որ պետք է դիմակ կրել։ Ավելին՝ առողջապահության նախարարը հստակ հրաման ունի արձակած, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։
Նախագահականը, ինչպես հայտնի է, փակ տարածք է, բայց նրանցից ոչ մեկը՝ այդ կարգը սահմանած նախարարից սկսած, դիմակ չեն կրում։ Փոխարենը քաղաքացիներին պարտադրում են պարտադիր դիմակ կրել , կամ թեստ հանձնել, կամ էլ՝ պատվաստվել։
Երկրորդ լուսանկարը իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի օբյեկտից էր, Մեգամոլը նշում էր ստեղծման երկամյակը եւ հարյուրավոր, եթե չասենք հազարավոր մարդիկ կրկին փակ տարածքում իրար գլխի էին լցվել առանց դիմակի :

Սրան զուգահեռ իշխանական շրջանակների ազդեցության տակ ծպտյալ աշխատող քաղգործիչների պահանջով մի քանի ժամ առաջ կառավարությունը նոր լոքդաունի առաջին քայլերն արեց՝ դպրոցական արձակուրդները երկարացնելու որոշում ընդունեց, իսկ բուհերում դասերը կլինեն հեռավար: Իհարկե, կորոնավիրուսի թվերը սարսափելի են, բայց որեւէ մեկը չի կարող ապացուցել, թե այս թվերի մեջ ինչ մեղավորություն ունեն երեխաները, ինչքան են նրանք կորոնավիրուս տարածում։
Ճիշտ հակառակը՝ դպրոցները, մանկապարտեզները շատ խիստ են այս հարցում, վերահսկող մարմինների պակաս չկա:


Մյուս կողմից՝ եթե հանրային վայրերում՝ ոստիկանների քթի տակ մարդիկ դիմակ չեն կրում, ռեստորանները բաց են, մասսայական միջոցառումների պակաս չկա, ինչու է ուսումնական հաստատությունների փակման հարցն առաջին պլանում հայտնվում, այն էլ՝ միայն պետականները, իսկ մասնավորը, բնականաբար, աշխատելու է:
Այս անհասկանալի իրավիճակն ու հարցերի շարանը հիմք են տալիս կասկածելու, որ իշխանությունները հող են նախապատրաստում նոր համատարած սահմանափակումների, ինչպես հայտնի է ընդդիմությունը հայտարարել է պայքարի նոր սեզոն եւ փողոցային միջոցառումներ իրականացնելու մասին, ըստ ամենայնի լոքդաունի առաջին քայլերն արվում են, որ վտանգի դեպքում արգելեն ցանկացած զանգվածային միջոցառում:

Անի Սահակյան

դիտվել է 1700 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am