Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության՝ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ի որոշումը Հայաստան ժամանող քաղաքացիներին խիստ զայրացրել է: Տեղեկացնենք, որ, ըստ այդ որոշման, «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց րոպեներ անց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները քաղաքացիներին պարտադրում են կորոնավիրուսի ՊՇՌ տեստ հանձնել հենց օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում: Լաբորատորիաները մի քանիսն են, որոնք ՊՇՌ թեստի հետազոտության համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից:

Նրանք կառավարության այս որոշումը համարում են անարդյունավետ, որովհետեւ այս ճանապարհով հաստատ հնարավոր չէ պայքարել կամ կանխել կորոնավարակը: Ամենից շատ քաղաքացիներին զայրացնում են լաբորատորիաները, որոնք օդանավակայանում են տեղակայված, եւ թեստ հանձնելու համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ, իսկ պատասխանը տրամադրում են մեկ կամ երկու օր անց: Կան քաղաքացիներ, որոնք պատասխանը ստացել են երեք օր հետո: Սրան զուգահեռ նկատենք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում. քաղաքացիների մի մասն առանց դիմակ է, կամ էլ այն ծնոտի տակ է, սոցիալական հեռավորություն ընդհանրապես չի պահպանվում, երկար հերթեր են, բոլորն իրար կպած են կանգնած:


Մինչեւ ՊՇՌ թեստի պատասխանը ստանալը նրանք օդանավակայանից դուրս են գալիս, շփվում հարազատների, ընտանիքի անդամների հետ. կա՛մ վարակվում են, կա՛մ էլ վարակում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը օդանավակայանից հետաքրքրվեց՝ հնարավոր է այս որոշումն առաջիկայում չեղարկվի, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ընկերության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ, ոչ, այս պահին նման հրահանգ չկա:

Ասել է թե՝ կառավարությունը, մի կողմից, քաղաքացիներին հորդորում է հակահամաճարակային կանոնները պահպանել, մյուս կողմից՝ անարդյունավետ պայքար տանում վիրուսի կանխարգելման դեմ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am