Նիկոլ Փաշինյանը «երդում-պաղատանք է կերել»

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն արել է հետևյալ հայտարարությունը․ «Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը, կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»։ Ըստ Փաշինյանի՝ անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացնումը, այլև ՀՀ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ 

«Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով։ Պետք է ընդգծել, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար»,- նշել է նա։

Հատկանշական է, որ որևէ դիմադիր կամ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նվաճումներ իրականացնելու կամ չիրականացնելու մասին որևէ հարց չի ուղղել։ Այդ խայտառակ հայտարարությունը Փաշինյանն արել է ինքնաբուխ, սեփական նախաձառնությամբ։ Այնպիսի տպավորություն էր, թե նա երդում-պաղատանք է արել, որ հանկարծ որևէ կասկածի նշույլ չառաջանա առ այն, որ Հայաստանը կարող է մտածել կամ առավել ևս քայլ ձեռնարկել կորցրած տարածքները ետ բերելու ուղղությամբ։ Հասկանալի է, որ Փաշինյանի երդում-հավաստաիցումների հասցեատերերը գտնվում են ՀՀ խորհրդարանից դուրս՝ նրանք նստած են Անկարայում և Բաքվում։ Որևէ մեկի մտքով չի էլ անցնում, որ ընդամենը մեկ տարի առաջ պարտություն կրած Հայաստանը, որի բանակի ողնաշարը իշխանության ապաշնորհության և դավաճանական համաձայնությունների պատճառով կոտրված է, կարող է նվաճողական պատերազմ սկսել թշնամու դեմ։

Հայաստանն այսօր այն վիճակում է, որ չի կարողանում անգամ ՀՀ սուվերեն տարածքների պաշտպանությունն ապահովել, էլ ուր մնաց, թե կարողանար հողեր նվաճել։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, ապա նա այսօր մեկ խնդիր ունի՝ ամեն կերպ և ամեն գնով շահել ադրբեջանա-թուրքական տանդեմի սերը։ Նիկոլ Փաշինյանը հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով անընդհատ ու անվերջ հավաստիացումներ է ներկայացնում, որ ինքը հավատարիմ է իր պայմանավորվածություններին, չնայած որևէ մեկը նրան այս հարցում չի էլ կասկածում։
Խնդիրը, սակայն, ունի պատմական նրբություն, օրինակ՝ Շուշիի կամ Հադրութի վերադարձը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է հայկական տարածքների ազատագրո՞ւմ, թե՞ տարածքային ագրեսիա կամ նվաճում։ Սա ռազմավարական նշանակության հարց է, որից ածանցվում է հայ ժողովրդի կողմնորոշումը պետություն և հայրենիք ունենալ-չունենալու, պետությունը պաշտպանելու կամ այն ամբողջապես խաղաղության դարաշրջանի անվան տակ թշնամուն զիջելու հարցում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3281 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am