Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմասնակցե՞ն նոյեմբերի 9–ին կայանալիք հանրահավաքին (video)
Չի բացառվում, որ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած պահի կարող են ցանկացած պահանջներ դրվել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից։
