Կալիֆորնիայում հայտնաբերվել է անհետացած 5-ամյա Արամազդ Անդրեսյանի դին
CBS News-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակի հայտարարությանը, տեղեկացնում է, որ Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյան-կրտսերի մարմինն այն բանից հետո, երբ քննիչները վերադարձել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք՝ հավելյալ ապացույցներ գտնելու նպատակով:Տղայի սպանության մեջ մեղադրվում է նրա 35-ամյա հայրը։ Մեղադրող կողմի կարծիքով՝ հայրը որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու թաքցրել դին: Քննիչները կարծում են, որ նա երկիրը լքելու փորձի է նախապատրաստվել, քանի որ իր արտաքինում փոփոխություններ էր արել՝ մազերը ներկել, սափրվել:
