ՈՒմ վրա է Փաշինյանի հույսը

Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատեհ-անպատեհ ժողովրդի աչքն են մտցնում իրենց ստացած քվեները՝ նեղն ընկնելուն պես հայտարարելով, որ ստացել են ժողովրդի մանդատն ու վստահությունը։ Այս փաստարկը Նիկոլ Փաշինյանը դարձրել է իր զենքը եւ կիրառում է իր քաղաքական հակառակորդների դեմ, սակայն կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը ոչ հենարան ունեն, ոչ թիմ, ոչ էլ հունիսի 20-ին ստացել է ժողովրդի քվեն։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են եւ այսօր ՏԻՄ ընտրություններին հենց նրանք են ներկայացնում Փաշինյանի եւ նրա իշխանության դեմքը, այն նախկինները, որոնց առավոտ-կեսօր-երեկո Նիկոլ Փաշինյանը քննադատում է, պախարակում, քանզի ըստ Նիկոլի նրանք թալանչի են, խաբեբա, գող ու ավազակ։
Նիկոլ Փաշինյանը այն աստիճան է տարվել հանրությանը մանիպուլացներով և սեփական քաղաքական խնդիրները լուծելով, որ չի նկատում՝ դարձել է ինքնահակասման քայլող սիմվոլ եւ այսօր այդ նախկիններին դարձրել է իր ու իր թիմի դեմքն ու նրանց միջոցով փորձում է համայնքներում իշխանություն նվաճել։

Դիցուք Գորիսում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Վաչագան Աբունցը նախկին ՀՀԿ-ական է, ՊԵԿ նախկին պաշտոնյա։

Վանաձորում, ուր դեկտեմբերին եւս ընտրություն է նշանակված, ըստ լուրերի Քաղպայմանագիրը բանակցում է Մամիկոն Ասլանյանի հետ, որ ՀՀԿ-ի կողմից էր առաջադրվել քաղաքապետ, որպեսզի առաջնորդի իշխող ուժի ցուցակը։

Գյումրիում մութ խաղերի մեջ էին ճակատին հազար կուսակցության գիր ունեցող Սամվել Բալասանյանի հետ եւ ըստ ամենայնի Բալասանյանի հետ գործարքի արդյունքում ՔՊ-ի 8000 ձայն ստացած թեկնածուն առաջիկա օրերին կարող է դառնալ քաղաքապետ։
Մամուլում գրվեց նաեւ, որ Արթիկում էլ ՔՊ-ի սրտի թեկնածուն գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանն է, Աշտարակում՝ գործող քաղաքապետը, Ջերմուկում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է, Սեւանում՝ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը եւ այսպես շարունակ։

Չնայած ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, մարզերում շարունակում է չափազանց կարևոր մնալ անձերի գործոնը, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շարունակում են ընկալվել այս կամ այն անձին համայնքի ղեկավար ընտրելու միջոց։
Այս առումով կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի թիմում չկան հարգված ու սիրված, գործունյա անհատներ, որոնք կարող են իրենց համայնքներում արժանանալ ժողովրդի վստահության քվեին։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին քննադատում էր քաղաքական սուպերլիդերության համակարգը եւ վստահեցնում, որ իրենց իշխանությունում չեն լինելու սուպերլիդերներ։ Երեք տարին բավական էր, որպեսզի հանրությունը հասկանա, որ Փաշինյանի իշխանությունը բառի բուն իմաստով զրո է, կամ մեկ լիդեր եւ կան քաղաքական խամաճիկներ։

Անի Սահակյան

դիտվել է 2407 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am