Ձյուն գա գլխիդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Թվիթերի» իր էջում շնորհավորել է հայկական արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ:
«Սիրելի Քիմ Քարդաշյան, ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու՝ հիանալի զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք»,- գրել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող սույն անձնավորությունը։
2015-ից հայ ժողովրդի վզին փաթաթված քաղաքական չարիքը օրեցօր անտանելի է դառնում։ Պետության թիվ մեկ տուրիստը ոչ միայն սկսել է անտարբեր դառնալ մեր երկրի խնդիրներին ու մարտահրավերներին, այլ կարծես բացահայտ ծաղրում ու նվաստացնում է հայ ժողովրդին ու Հայաստանը։ Հազարումի խնդիրների տակ կքած պետությունում փաստորեն այս օրերին ամենանշանակալից իրադարձությունը Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձն է, որը հիշեցնել տվեց հայաստանյան այս անիմաստ պաշտոնյայի գոյությունը, լսելի դարձրեց նրա ձայնը։ Ինչպես կասեր ժողովրդական խոսքը՝ ձյուն գա գլխիդ, այո, ձյուն գա, որ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ձնածածկ տարածքը հանձնի թշնամուն, ինչպես մեր սահմանները, որոնց մասին ասում էր, թե ձյունը դրած է հնարավոր չէր ինժիներական աշխատանքներ տարել, իսկ մինչեւ ձյունը կհալչեր, թուրքը մտավ Սեւ լիճ ու Գեղարքունիք։

Արմեն Սարգսյանն իրեն ռետինե խողովակի տեղ է դրել բոլոր լարված ու բախտորոշ իրավիճակներում՝ սկսած պատերազմից վերջացրած հետպատերազմական զարգացումերով։
Սրան, փաստացի, չեն հետաքրքրում այնպիսի «մանր» հարցեր, ինչպիսին են Արցախի պետականության կորուստը, Հայաստանի ինքնիշխանության ոչնչացումը, հայ–ադրբեջանական զարգացումները, Գորիս–Կապան ճանապարհահատվածի ադրբեջնականացված մասը, մարդկանց սոցիալական վիճակի վատացումը, գնաճը , այս մարդը խոշոր, մասշտաբային հարցերով է զբաղված, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է ու իր հանրահայտ հետույքը, այս մարդը հետույքագետ է եւ կյանքի բոլոր իրավիճակներում կարողանում է այնպես կողմնորոշվել, որ հարմարավետ տեղավորվի ինչ-որ մեկի այդ հարմարավետ վայրում ու իրեն ապահով զգա։
Էլիտար տուրիստ և ձրիակեր նախագահը, որն այս աղետի ուղիղ պատասխանատուներից և համահեղինակներից է պատերազմի առաջին օրվանից դակում է հակաօրինական, հակասահմանադրական ու անտրամաբանական որոշումները։ Նա պաշտոնի համար ուրացավ բոլորին և ամեն ինչ՝ պաշտոնը վեր դասելով տղամարդկային արժանապատվությունից ու հայրենիքից:

Անի Սահակյան

դիտվել է 2867 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am