Խժռվածը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ընդհանուր գնաճը 8,9% է, սակայն սննդամթերքի դեպքում այն ավելի բարձր է։

«Մենք անհանգստացած ենք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Կենտրոնական բանկը (ԿԲ) ևս իր գործիքակազմն է կիրառում, բայց երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։ Արտարժույթի փոխարժեքն այժմ վերջին մի քանի տարվա, հավանաբար, ամենացածր կետի վրա է, ինչը մեզ շատ է անհանգստացնում, ինչպես նաև՝ արտահանողներին։ Մենք ակնկալում ենք, որ ԿԲ-ն չի թողնի, որպեսզի տնտեսության կարևոր ճյուղերը վտանգվեն»,- ասել է նա և հավելել, թե «պետք է փորձել զսպել գնաճն այն գործիքներով, որոնք ունենք, կան տնօրինման տակ»։

Վահան Քերոբյանը նշել է, որ կոնսուլտացիաների մեջ են ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ, բայց խոսքը վերաբերում է նաև Ուկրաինային, հարավամերիկյան երկրներին, որպեսզի հնարավոր լինի ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը։ «Այժմ բանակցում ենք թե՛ ռուս գործընկերների, թե՛ ուկրաինացի, որպեսզի ֆյուչերսային պայմանագրերով ամրագրենք մեր հաջորդ ամբողջ տարվա բերքի գինը»,- ասել է Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ շուտով կգործարկվի Փոթիի լաստանավը, որի մի մասը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը, որպեսզի զսպվի գների աճը, և թույլ տրվի, որ ներմուծողներն ու արտահանողները կարողանան ավելի մատչելի գներով և Լարսին այլընտրանքային ճանապարհով իրականացնել ապրանքաշրջանառություն։ Նախարարի ներկայացրած գնահատականների մեջ մեկ սուտ և մեկ ակնհայտ ճշմարտություն կա։ Մեծ սուտն այն է, որ ընդհանուր գնաճը, ըստ Վահան Քերոբյանի, 8,9 տոկոս է, սակայն սննդամթերքն ավելի շատ է թանկացել։ Տեսականորեն, եթե անգամ Քերոբյանը ճիշտ է ասում, թե ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է և ոչ ավելի շատ, պետք է արձանագրել, որ իրականում սննդամթերքի գինն է վճռրոշ, որովհետև աղքատության մակարդակը հաշվարկվում է՝ ելնելով սննսդամթերքի գներից։ Իսկ ընդհանուր գնաճի թիվը, ինչպես դասականը կասեր, մեթոդաբանության հարց է՝ նայած ոնց ես հաշվում։

  Եթե մարդկանց եկամուտներն ավելի շատ աճեին, քան թե գները, գնաճն իրականում այդքան էլ սարսափելի չէր լինի, և Վահան Քերոբյանն էլ ըստ երևույթին չէր ունենա այնպիսի զգացողություն, թե գնաճը խժռում է իր աշխատանքի արդյունքը։ Սահուն անցում կատարելով նախարարի խոսքի ակնհայտ ճշմարտության հատվածին՝ նշենք, որ մարդիկ, այո՛, լավ չեն ապրում, իսկ իշխանությունը խոստացել էր, թե ապագա կա։ Սակայն այստեղ մի շատ էական հանգամանք կա․ մարդիկ լավ չեն ապրում ոչ թե այն պատճառով, որ գնաճը բարձր է /գներն աճել են ամբողջ աշխարհում-խմբ/, այլ այն պատճառով, որ տնտեսությունը չի աճել բավարար չափով։ Վահան Քերոբյանը երևի չի հիշում, որ ժամանակին երկնիշ տնտեսական աճի մասին էր խոսում։ Անգամ խոստացել էր, որ հրաժարական է տալու, եթե երկնիշ աճ չունենանք։ Արդեն փաստ է՝ չունենք։

Ո՞վ է խժռել այդ աճը։ Այս հարցը ունի շատ պարզ պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը։ Վահան Քերոբյանն այս մասին, իհարկե, երբեք բարձրաձայն չի ասի, ինքն իր մեջ կխժռի և՛ հարցը, և՛ պատասխանը։


Հայկ Դավթյան

դիտվել է 4136 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am