Նոր դատավճռից առաջ․ Կրեմլից հուշում են, բայց չեն պարտադրում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները։

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է նա։ Ռուսական գործակալությունը, հոկտեմբերի 23-ի առավոտյան վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում, որի արդյունքում նախատեսվում է նոր եռակողմ հայտարարություններ ստորագրել։ Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներից ստացված հարցերը, նշել է, որ այս պահի դրությամբ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա տեղեկացրել է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- նշել է Վահան Հունանյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: Միևնույն ժամանակ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,- նշել է Վահան Հունանյանը:

Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել է Մոսկվայում այս տարվա հունվարին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցություններից հետո ընդունվեց եռակողմ հայտարարություն՝ տրանսպորտային տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը բխում է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն ակտից։
Այս կարգի արտահոսքը, հատկապես ռուսական աղբյուրներից, պատահական լինել չի կարող։ Ըստ էության և՛ Պուտինի խոսնակը և՛ ՀՀ ԱԳ խոսնակը չեն բացառել հանդիպման հավանականությունը, ավելին՝ հայկական կողմը անգամ հիմքերն է ներկայացրել, որոնք կարծես անխուսափելի են դարձնում նոր հանդիպումը։ Տխրահռչակ սահմանազատումն ու դելիմիտացիան հավերժ ձգվել չեն կարող։ Ադրբեջանն այժմ ուժեղ դիրքերում է և փորձելու է ստանալ առավելագույնը՝ վերջնական փաստաղթի տեսքով։ Նոյեմբերի 9-ից ու հունվարի 11-ից հետո հայկական կողմը նոր տարածքներ է զիջել։ Ի՞նչ նոր փաստաթուղթ են դնելու սեղանին նոյեմբերի 9-ից մեկ տարի անց՝ պարզ չէ։ Որևէ նախադրյալ չկա, որ նոր փաստաթղթերը կարող են հայանպաստ լինել։ Մենք այս անգամ կանգնած ենք ՀՀ տարածքից որոշ հատվածներ հանձնելու պատմական դատավճռի նախաշեմին։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, ըստ որոշ լուրերի, միգուցե հենց նոյեմբերի 9-ին իր թշվառ ստորագրությունը կդնի հայրենիքը հանձնելու թղթի տակ։ Կա պնդում, որ Փաշինյանն այլ ելք չունի, ստիպված է ստորագրել այն, ինչ իրեն առաջարկվում է։ Տարբերակ միշտ կա, կարելի է ուղղակի հեռանալ, եթե ի շահ պետության լուծում գտնելը վեր է ուժերից։ Կրեմլի տեղեկատվական արտահոսքը թերևս հուշում է Փաշինյանի համար։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4164 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am