Ողբերգական դեպք Սևանում. փրկարարները որոնում են 15-ամյա երեխայի ջրահեղձ եղած դին
Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Ներքին Գետաշեն գյուղով հոսող գետում երեխա է ջրահեղձ եղել և նրա դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների և ջրասուզակների օգնությունը: shamshyan.com-ի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած երեխան նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Գեղամ Գալոյանն էր: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
