Լապշինի պատմությունը մտնում է նոր, ավելի հետաքրքիր փուլ․ Եթե հիշում եք, 2021-ի հուլիսին մի հանդիպման ժամանակ ես բացել էի 2 տարի առաջ տեղի ունեցած խոսակցության փակագծերը՝ ներկայացնելով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմածները Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցի մասին։
Տևական մտորումներից հետո Վլադիմիր Կարապետյանը որոշել է դատական կարգով վիճարկել իմ հրապարակումները՝ չհերքելով Լապշինի ասած ոչ մի խոսք և կենտրոնանալով սոսկ այն հատվածի վրա, որը ես եմ լսել։ Ստացվում է՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը կասկածում է, որ ես կարող էի լսել իր խոսքերը հնարավոր զոհերի մասին։ Այսպիսով, մտնում ենք դատարան։
Իմ շահերի պաշտպանը փորձառու և հարգված իրավաբան Լուսինե Վիրաբյանն է, ով հայտնի է մի շարք էական ու հաջողությամբ հաղթած դատերով։ Վլադիմիր Կարապետյանին խոստանում եմ նոր փաստեր և նոր տհաճ անակնկալներ արդեն դատարանում, որոնց հետևանքները պակաս տհաճ չեն լինի։
Լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17։00-ին Էջմիածնում՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի նախնական դատական նիստը։ Մենք պատրաստ ենք նոր բացահայտումների․․․
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը