Հրաձգություն Արկանզասի գիշերային ակումբում. 17 մարդ վիրավորվել է
Ամերիկյան Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ, հայտնում է Associated Press-ը: Անհայտ անձը կրակ է բացել Power Lounge գիշերային ակումբում անցկացվող համերգի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի գիշերը` տեղի ժամանակով 02:30-ին (մոսկովյան ժամանակով` 10:30-ին): Ոստիկանները միջադեպը ահաբեկչության հետ չեն կապում: Այս պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Նշենք, որ նախօրեին հրաձգություն էր տեղի ունեցել նաև Բրոնքսի հիվանդանոցում, որի հետևանքով երեք բժիշկ էր տուժել
