Խաղադրույքներ են ընդունում Հենրիխ Մխիթարյանի և Լոպիրյովայի հարսանիքի համար
Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր ամուսնության վերաբերյալ։Մինչև 2018 թվականի վերջ ամուսնության հավանականությունը գնահատվում է 12 գործակցով։ Խաղադրույքներն այն բանի համար, որ հարսանիք չի կայանա, ընդունվում է 1.01 գործակցով, հաղորդում է Rusarminfo-ն։

